Քաղաքական

09.11.2023 20:03


Ադրբեջանի և Նախիջեւանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Զախարովա (տեսանյութ)

Ադրբեջանի և Նախիջեւանի միջև տրանսպորտային կապի վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ-ն. Զախարովա (տեսանյութ)

Երևանի նախաձեռնությունները շատ բանով համահունչ են այն նախագծերին, որոնք արդեն քննարկվում են վերջին տարիների ընթացքում, եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ տարածաշրջանում, և մեր համոզմամբ՝ այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է կայունությանը, տարանցման-լոգիստիկ պոտենցիալի բացմանը Հարավային Կովկասում։ «Երեք երկրների ղեկավարները որոշում են ընդունել ստեղծել նման աշխատանքային խումբ Ղարաբաղում 2020թ. աշնանը մարտական գործողությունների ավարտից մի քանի ամիս հետո։ Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել, հաջողվել է մոտենալ փաթեթային որոշման ընդունմանը, որը շահավետ կլինի բոլոր կողմերին։ Ցավոք, այս հարցերում վերջակետ դնել առայժմ չի հաջողվել։ Դե, ինչ-որ մեկի քաղաքական կամքը չի բավականացնում անել դա, և դա մենք չենք։ Մենք նախկինի պես պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին»։

Մեկնաբանելով Հայաստանի ԱԱԾ-ում տարածաշրջանային և միջազգային նշանակության ճանապարհների և այլ հաղորդակցությունների անվտանգության վերահսկման ստորաբաժանում ստեղծելուն, Զախարովան նշել է. «Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ եռակողմ պայմանավորվածությունների համապատասխան՝ տրանսպորտային հաղորդակցության վերահսկումը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն առաջնորդվել է Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում նաև այն ժամանակ, երբ աջակցում էր Երևանի և Անկարայի միջև երկխոսության վերագործարկմանը։ Զախարովան հիշեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021թ. հունվարի 14-ին Մոսկվայում։

«Ռուսաստանը նաև «3+3» ձևաչափն է համարում ևս մեկ լավ հարթակ երկրների փոխգործակցության համար։ 2024թ. Թուրքիայում պլատֆորմի հաջորդ նիստի ժամանակ կդիտարկվի նաև տրանսպորտային թեման։ Այդ ձևաչափի շրջանակում Երևանի կառուցողական առաջարկը, համոզված եմ, պահանջված կլինի»,-ասել է Զախարովան։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը