Լրահոս

29.04.2009 17:02


Արմեն Ռուստամյանը՝ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մասին

-Ես մասնակցել եմ արտգործնախարարի հետ հանդիպմանը, և մենք չբավարարվեցինք,-ասել է ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

- Փակ նիստը հնարավորություն տվեց ավելի հանգամանալից խոսել հենց այն մտահոգությունների մասին, որ ուներ Դաշնակցությունը,-նշել է Ա. Ռուստամյանը, հավելելով, որ ստացած պատասխաններից հասկանալի է դառնում այն, ինչ կատարվում է։

-Բնական է, որ մենք հակահայկական տրամադրություններ չենք դիտում արտգործնախարարության կողմից իրականացվող քայլերի մեջ։ Սակայն մեր մոտեցումները տարբեր են, մեր մարտավարական սկզբունքները տարբեր են։ Վտանգները, որ մենք տեսնում ենք, մեր համար շատ ավելի զգալի են։ Արտգործնախարարի պատասխաններից մենք համոզվեցինք, որ մենք մեր գնահատականներում ճիշտ ենք: Դաշնակցության ընդդիմադիր լինելն այս պահին Հայաստանի և մեր պետության համար անհրաժեշտություն է,- հայտարարել է Ռուստամյանը։

Այս խորագրի վերջին նյութերը