Լրահոս

29.10.2011 09:46


Սիրիայում ցույցերը ճնշելու ժամանակ զոհվել է 30 մարդ

Սիրիայում ցույցերը ճնշելու ժամանակ զոհվել է 30 մարդ

Իրավապաշտպանները հայտարարում են, որ ուրբաթ Սիրիայում բողոքի ցույցերի ժամանակ ամենաքիչը զոհվել է 30 մարդ։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ հազարավոր սիրիացիներ դուրս են եկել փողոցներ՝ հակառավարական բողոքի գործողությունների՝ երկրի վրա ոչ թռիչքային գոտի սահմանելու պահանջով։

Բողոքի գործողություններ են անցել Հոմս, Համա, Կամիշլի և Դիր ազ–Զուր քաղաքներում։

Ինչպես փոխանցում է «BBC Russian»–ը, ցուցարարների սպանության հանգամանքներն առայժմ անհայտ են, հաստատել այդ փաստը նույնպես անհնար է, քանի որ սիրիական իշխանությունները լրատվամիջոցների համար խստացրել են սահմանափակումները։

Այս խորագրի վերջին նյութերը