Քաղաքական

09.11.2023 14:07


Ադրբեջանը ձգտում է ընդգծել, որ Ղարաբաղի հարցը փակված է. Անդրեյ Արեշև (տեսանյութ)

Ադրբեջանը ձգտում է ընդգծել, որ Ղարաբաղի հարցը փակված է. Անդրեյ Արեշև (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը Alpha News-ին մեկնաբանել է Ստեփանակերտում Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած զորահանդեսը։

«Իմ զգացմունքները, իհարկե, սրանից, մեղմ ասած, ամենավարդագույնը չեն, քանի որ մեկ անգամ չէ, որ եղել եմ Լեռնային Ղարաբաղում և մասնավորապես Ստեփանակերտում, շատ լավ գիտեմ այս վայրերը, բայց միևնույն ժամանակ, դուք պետք է հասկանաք, որ մենք բավականին երկար ժամանակ է, ինչ գնում ենք դեպի դա։ Երբ ասում եմ «մենք», նկատի ունեմ, առաջին հերթին, Հայաստանի ներկայիս իշխանությանը։

Մենք հասկանում ենք, որ Բաքուն իր հիմնական հաջողություններին հասել է 2020 թվականին՝ երեք՝ տարի առաջ: Եվ այն, ինչ տեղի ունեցավ անցած սեպտեմբերին՝ 2023 թվականի սեպտեմբերին, սա ընդամենը տրամաբանական ավարտն է, տրամաբանական վերջակետ Ադրբեջանի այդ, այսպես ասած, ռազմական և քաղաքական-դիվանագիտական ձեռքբերումներում, որոնց հիմքը դրվել է 2020 թվականին՝ ավելի վաղ, իհարկե, քանի որ Բաքուն իսկապես գնում էր դեպի այդ նպատակը»,-ասել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը պաշտոնական Բաքվի գործողություններում զգալի քաղաքական սիմվոլիզմ է տեսնում հատկապես Ադրբեջանի համար խորհրդանշական ամսաթվերի ֆոնին։

«Փորձում են ընդգծել, որ Ղարաբաղի հարցը իրենց համար փակ է, ամբողջությամբ փակված է, և ցանկացած բանակցություն կամ խոսակցություն կարող է վարվել բացառապես Ադրբեջանի ունեցած դիրքերից։ Հաղթողի համար դա միանշանակ տրամաբանական է և միանգամայն կանխատեսելի։ Տարօրինակ կլիներ, եթե նման, այսպես ասած, ցուցադրական և խորհրդանշական քայլեր չձեռնարկվեին, հատկապես երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման 20-ամյակի և Հեյդարի ծննդյան հարյուրամյակի տարում։ Մենք շատ ենք տեսնում խորհրդանշական զուգադիպություններ, խորհրդանշական ժամկետներ»,-ընդգծել է Արեշևը։

Ինչ վերաբերում է այս հարցում Հայաստանի ղեկավարության գործողություններին, ապա քաղաքագետը հոռետեսորեն է վերաբերվում նրանց ակտիվ դիրքորոշմանը.

«Հարցն այն է, թե Հայաստանի ներկայիս իշխանությունները ինչին են հակադրվելու կամ պատրաստվում սրան, այստեղ ես նման լուրջ թերահավատություն ունեմ»,-եզրափակել է Անդրեյ Արեշևը:

Այս խորագրի վերջին նյութերը