ՀԱԿ–ը հրաժարվում է Սերժին ծառայելուց և պատրաստվում ԱԺ հերթական ընտրություններին
Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը բավական ուշագրավ էր նրանով, որ արձանագրվեց այդ ուժի՝ մինչև այժմ կիրառած մարտավարության էական փոփոխություն։ Կոնգրեսականների և նրանց լիդերի ելույթներում հանրությանն ու քաղաքական դաշտի ակտիվ խաղացողներին ուղղված հիմնական «մեսիջները» հետևյալն էին.
1. ՀԱԿ–ն այսուհետև հրաժարվում է Սերժ Սարգսյանի կայունության երաշխիքի դերակատարումից, որը նա ստանձնել էր 2008–ի նախագահական ընտրություններին հաջորդող ամբողջ ժամանակահատվածում՝ ձգտելով հլու–հնազանդ «էջմիածնական միաբանների» տարբերակով հարաբերվել «Եղիազար Այնթապցու» հետ,
2. ՀԱԿ–ը վերանայում է ամիսներ առաջ հնչեցրած իր դիրքորոշումը՝ պահանջելով միայն Սերժ Սարգսյանի՛ անվերապահ հրաժարականը և ձգտելով կամուրջներ գցել իշխող կոալիցիան ներկայացնող որոշ շրջանակների հետ, այնինչ նախկինում Տեր–Պետրոսյանի հնչեցրած անվերապահ հրաժարականի պահանջը վերաբերում էր նաև իշխող կոալիցիային,
3. ՀԱԿ–ը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին, ինչի մասին նրանք նախկինում խուսափում էին խոստովանել՝ շարքերի «դուխը» չկոտրելու համար հայտարարելով, թե համոզված են արտահերթ ընտրությունների անխուսափելիության մեջ։
Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ Լ. Տեր–Պետրոսյանը, ով գաղափարապես աջակցեց Սերժ Սարգսյանին տխրահռչակ «ֆուտբոլային» դիվանագիտության ակտիվ շրջանում, ով ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների հեռակա բանավեճում, ըստ էության, կատարում էր Սերժ Սարգսյանի քաղաքական փաստաբանի դերը, ով այս տարվա փետրվարին, սատարելով ՀՀ նախագահի ներիշխանական դիրքերը թեկուզև ժամանակավորապես ամրապնդող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրմանը, դարձավ նախագահական նստավայրի գործիքը, հանկարծ ու սկսեց թշնամական հռետորաբանություն կիրառել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի դեմ։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու իր երիտշրջապատն այնքան ագահ գտնվեցին, որ չցանկացան անգամ «էջմիածնական միաբանի» կարգավիճակ տալ մեկին, ով 2008–ի մարտի 1–ի դեպքերից հետո արեց ամեն ինչ, որպեսզի Սարգսյանի աթոռը չերերա, իսկ այս տարվա փետրվար–մարտին Հայաստանում առկա հեղափոխական տրամադրությունները մարեց՝ բավարարվելով 3 «պահանջների» ներկայացմամբ, որոնք ավելի շատ Բաղրամյան 26–ին էին պետք, քան «փողոցայիններին»։
Կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանը «քցեց» Տեր–Պետրոսյանին ու ևս մեկ անգամ ցույց տվեց, որ գործընկերային հարաբերություններ չի պատկերացնում ու չի պատրաստվում մաս զիջել իշխանությունից, այլ ընդունում է միայն դիմացինի հաճախորդացումը։
Վերջին երկու–երեք տարիների ընթացքում այդքան անհրաժեշտ օժանդակություն ստանալով Լևոն Տեր–Պետրոսյանից՝ Սարգսյանը, իր դիրքերը հարաբերականորեն ամրացնելով, «անաղուհաց» դուրս եկավ ու շուրջօրյա հանրահավաքների ժամանակ նույնիսկ զուգարանները բացելու ՀԱԿ առաջնորդի խնդրանքը չկատարեց՝ հասկացնելով, որ նրանց կարիքն այլևս չունի։
Խաբված զգալով ու ձեռնունայն մնալով՝ Տեր–Պետրոսյանին այլ բան չէր մնում, քան հայտարարել «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսի մասին։
Նկատենք, որ այդ կարգախոսը բավական հաջող է ընտրված և որպես նախընտրական շրջանի քարոզչական տարր՝ կոնսոլիդացնող ներուժ ունի, սակայն մյուս կողմից էլ՝ այդ կարգախոսը բովանդակազուրկ է և պարզունակ, քանի որ երկրում առկա բազում խնդիրների լուծումը պայմանավորում է մեկ մարդու հեռացմամբ։
Այն, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա նախագահի պաշտոնից՝ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող մեր երկրի ապագայով մտահոգ և համակարգին ընդդիմադիր ցանկացած քաղաքացու մոտ, բայց խնդիրն այն է, որ համակարգային բարեփոխումների առումով պետք է համապատասխան գաղափարախոսություն ու ծրագիր ներկայացնել։ Ահա այստեղ է, որ Տեր–Պետրոսյանը դուրս է մնում «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» գլոբալ նախագծից, քանի որ «էն գլխից» հայտարարել է, թե առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը։ Ակնհայտ է, որ սա փակուղային մտածողություն է և դրա կրողը չի կարող ռեժիմի դեմ հանրային լայն կոնսոլիդացիա ապահովել։ Ասել է թե՝ «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի»–ին կիրագործվի, բայց լրիվ այլ ուժերի կողմից, այն ուժերի, որոնք Հայաստանի զարգացման ու անվտանգության ապահովման ռեսուրսը երկրի ներսում են տեսնում, այլ ոչ թե Բաքվի ու Անկարայի բարի կամքի դրսևորման մեջ։
Եթե Տեր–Պետրոսյանն ուզում է իր տեղն ունենալ վաղվա Նոր Հայաստանի քաղաքական դաշտում, որը, կրկնեմ առանց Սերժ պետք է լինի, ապա նա հրապարակավ պետք է հրաժարվի վերը նշված թեզից։ Կանի՞ այդ ամենը Տեր–Պետրոսյանը, թե՞ ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում։ Իսկ առայժմ արձանագրենք, որ ՀՀ առաջին նախագահը, ի պատիվ իրեն, «X» պահից հետո կանգ առավ ու չգնաց դհոլների ու ախք–երի ճանապարհով՝ հասկանալով, որ Սարգսյանի կայունության երաշխիքի դերակատարման շարունակումը դեպի ինքնաոչնչացում տանող ճանապարհ է։
Ինչպես ցույց էր տալիս պրակտիկան՝ ՀԱԿ առաջնորդի «միաբանական» էության վրա համոզված Սերժ Սարգսյանը պարբերաբար շահագործում էր այդ հանգամանքը, բայց հիմա, երբ Տեր–Պետրոսյանը բացահայտ կերպով հրաժարվեց «նախաձեռնողականի» հետ «երկխոսելուց», վերջինս իրար է խառնվել և ստիպված քաղաքական աղբարկղից հանել նախկին հաճախորդներին։ Արդյունքում՝ Արտաշես Գեղամյանը իշխանության համար «դհոլից» վերածվեց «դըգոլի»։ Ահա այսպիսի բաներ։

Կարեն Հակոբջանյան