ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանի ԱԽ քարտուղարը չի մասնակցում
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանը: Այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցում հանդիպմանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանըև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որը կազմակերպվել էր Բիշքեկում:
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների այս հանդիպմանը նախատեսվում է քննարկել ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության արդիական խնդիրները, ինչպես նաև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկրների գործնական փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ-ի գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ։ Այդ նպատակով Ռուսաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման ու տրանսպորտային հաղորդակցությունների բացման»,-ասել է Պատրուշևը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, սակայն առայժմ Արևմուտքի քայլերը միայն սրում են իրավիճակը»,-հավելել է նա։