Մուամար Քադաֆիին սպանողները կկանգնեն դատարանի առաջ
Լիբիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանողներին գտնելու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, Լիբիայի նոր ղեկավարությունը Քադաֆիին սպանողներին կկանգնեցնի դատարանի առաջ։
«Ազգային անցումային խորհուրդը մտադիր է գտնել և պատժել Մուամար Քադաֆիին սպանողներին»,–ըստ բրիտանական «The Guardian»–ի՝ այս մասին ասել է ԱԱԽ–ի ղեկավարի տեղակալ Աբդել Հավիզա Գոկուն։
«Մենք արդեն հետաքննություն ենք սկսել։ Մենք էթիկական վարքականոն (կոդեքս) ունենք՝ ինչպես է պետք վարվել գերիների հետ,–հայտարարել է Գոկուն և հավելել,–ես համոզված եմ, որ այդ արարքը կատարվել է ինչ–որ այլ մարդու կողմից և ոչ թե հեղափոխականի կամ բանակի։ Ով էլ մեղավոր լինի այդ սպանության մեջ, նրան դատելու են»։