Քաղաքական

06.11.2023 18:35


Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից (տեսանյութ)

Լևոն Քոչարյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, դուրս եկավ քրեակատարողական հիմնարկից, որտեղ ապօրինաբար պահվում էր անազատության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ էր նշանակել։ Օրակարգում երկու հարց էր՝ ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու արձանագրության կազմում և Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրության կազմում։

Աժ «Հայաստան» խմբակցությունից մանդատը տրամադրվեց համամասնական ցուցակի հաջորդ համարին՝ Լևոն Քոչարյանին։

Նրա փաստաբանական թիմը հանդես էր եկել հայտարարությամբ.

«ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի ստանձնման կապակցությամբ փաստաբանական թիմը մասնակի՝ այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու մասով, հրաժարվել է հատուկ վերանայման բողոքից։

Պատճառն այն է, որ Լևոն Քոչարյանը ազատության մեջ է հայտնվելու իրավունքի ուժով, հետևաբար, կալանքի հիմքերի մասով բողոքը դառնում է առարկայազուրկ, ուստի պաշտպանական կողմը բողոքը պնդում է միայն հիմնավոր կասկածի մասով»:

Այս խորագրի վերջին նյութերը