Լրահոս

29.04.2009 16:57


Վարչական լծակների օգտագործումը կարող է ի վնաս Գագիկ Բեգլարյանի գործել

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ ավագանու ընտրություններում այն թեկնածուի հաղթելու հավանականությունը կմեծանա, ով ընտրողների առջև հանդես կգա սոցիալական ծրագրով։

-2007թ. համեմատ՝ «տեխնոկրատ» քաղաքապետ ցանակացողների թիվը 18,5%-ից հասել է 36,5%-ի։ Եվ զարմանալի չէ, որ որպես քաղաքապետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը զիջում է Գագիկ Բեգլարյանի վարկանիշին,- ասել է Ա. Ադիբեկյանը։ 

Լրագրողների հարցին, թե «վարչական լծակներ ունեցող Գագիկ Բեգլարյանի հաղթելու շանսերն ավելի՞ մեծ են»,  Ա. Ադիբեկյանը պատասխանել է, որ գործող քաղաքապետի վարկանիշը հենց այդ լծակների վատ օգտագործման հետևանքով կարող է ընկնել։

-Պատկերացրեք, որ վերելակ վերանորոգողը մտնի բնակարան և ասի՝ եթե ձայնը չտաս Բեգլարյանին, վերելակը չենք նորոգի։ Փոխարենը ԲՀԿ-ն ասում է՝ տղերք, եկեք բարգավաճ ապրենք և մեր բակերը մաքրենք։ ՀԱԿ-ն էլ, թե՝ եկեք սրանց քշենք, որ մեր հարցերը լուծենք։ Այսինքն՝ ով ստիպելով է փորձում ձայներ կորզել, նա տակ է տալիս,- ասել է Ա. Ադիբեկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը