Թուրքական Վան գավառում տեղի ունեցած ահեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 570–ի։ Աճել է նաև վիրավորների թիվը՝ հասնելով 2555–ի։ Այս մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։
Ավելի վաղ հայտարարվել էր 550 զոհերի և 2300 վիրավորների մասին։
Տեղի ունեցած երկրաշարժի շրջանում շարունակվում են շուրջօրյա փրկարարական աշխատանքները։ Այսօր փլատակներից փրկարարներին հաջողվել է դուրս բերել 13–ամյա տղայի։ Տեղի իշխանությունները մարդասիրական օգնություն են ցույց տալիս երկրաշարժից տուժածներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին՝ տեղական ժամանակով 13։41 րոպեին, Վանի գավառում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։
Թուրքիայում զոհերի թիվը հասել է 570–ի