Ադրբեջանն ԱՄՆ-ին «համարժեք պատասխանով» է պառնացել ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցելու համար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն շատ տարօրինակ մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ին։
Ինչպես հաղորդում է АПА-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով, Հաջիզադեն նախատել է ԱՄՆ-ին միջնորդական առաքելության ձախողման և Ադրբեջանին ոչ բավարար աջակցության համար։ «Միացյալ Նահանգները Հայաստանին ուղղորդեց սխալ ուղղությամբ՝ անջատողականների անօրինական գործունեությունը պաշտպանելու համար, հնարավորություններ ստեղծեց նրանց այցերի համար ԱՄՆ և հատկացրեց ֆինանսական ռեսուրսներ»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։
«Անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի»,-սպառնացել է Հաջիզադեն։
2023 թվականի հոկտեմբերի 31-ին Սենատի հանձնաժողովում իր ցուցմունքի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ի թիվս այլ բաների, հայտարարեց հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտության մասին՝ Հայաստանում հակամարտության հետևանքով առաջացած հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար, իսկ ավելի ուշ՝ 2023 թվականի նոյեմբերի 2-ին «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության հարցին ի պատասխան՝ Պետդեպարտամենտն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և այդ երկրի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։

Աղբյուրը՝ news.am