Լրահոս

28.10.2011 15:25


Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել (տեսանյութ)

Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել (տեսանյութ)

«Արմնյուզի» հետ բացառիկ հարցազրույցում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը խոսել է իր հրաժարականի մասին։

Նա ասել է, որ հրաժարական է տալիս այլ աշխատանքի տեղափոխվելու և անձնական դրդապատճառներով:

Կ. Կարապետյանն ընդգծել է, որ իր կայացման մեջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ֆանտաստիկ դերակատարություն է ունեցել, իսկ հրաժարական տալու իր որոշումը հարգել է։Այս պաշտոնից դուրս գալը դեռ չի նշանակում թիմից դուրս գալ։ Ես նախագահական թիմի հետ շատ լավ ընկերական հարաբերություններ ունեմ,–նշել է նա։ Կարապետյանը նաև երևանցիների ներողամտությունն է հայցել՝ իր հետ կապված որոշ հույսեր չարդարացնելու համար։ Իսկ թե ո՞վ կլինի իր իրավահաջորդը, Կ. Կարապետյանն ընդգծել է, որ իրավասու չէ այդ հարցը որոշելու։ Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ՝ http://7or.am/archives/79416

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը