Լրահոս

29.04.2009 16:56


Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության գործողությունը

ՀՀ սահմանադրական դատարանը 2009թ. ապրիլի 28-ին, քննության առնելով ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործով դիմող կողմի միջնորդությունը' հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածի պահանջները, որոշել է.
Որպես դիմումի ապահովման միջոց, մինչև 2009թ. մայիսի 8-ին տվյալ գործի դատաքննության ավարտը և սահմանադրական դատարանի կողմից գործով որոշման ընդունումը, կասեցնել ՀՀ ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերության գործողությունը:
Որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից:

Այս խորագրի վերջին նյութերը