Կարծիք

01.11.2023 13:43


Ցեղասպանության վտանգը կախված է Սյունիքում, բայց նաև ամբողջ Հայաստանով մեկ

Ցեղասպանության վտանգը կախված է Սյունիքում, բայց նաև ամբողջ Հայաստանով մեկ

Տևական ժամանակ ցեղասպանության կանխարգելման Lemkin ինստիտուտն անընդհատ զգուշացնում էր Արցախում ցեղասպանության վտանգի մասին։

Այժմ ինստիտուտը կարմիր ահազանգ է տալիս Հայաստանի համար։ Ցեղասպանության վտանգը կախված է Սյունիքում, բայց նաև ամբողջ Հայաստանով մեկ։

Լեմկինի ինստիտուտը աշխարհին հիշեցնում է, որ ցեղասպանությունը միայն զանգվածային սպանություններով չի արտահայտվում, այլ այնպես, ինչպես եղավ սեպտեմբերին Արցախում՝ կոտորածներով, վայրագություններով, բռնի տեղահանություններով, երբ նպատակն է ինքնության վերացումը։

Յուրաքանչյուր աղետից հետո Հայաստանի դավաճանները ավելի են խորացնում գոյություն չունեցող խաղաղության մասին ստերը, որպեսզի համակերպվենք մինչև հաջորդ կոտորած։

Ամեն աղետից հետո ավելի ու ավելի շատ մարդ է կարիք ունենում բարեգործության, մինչև բոլորիս կհասնի ողորմություն ստանալու կարիքը։

Ելք կա, և այդ ելքը նիկոլությունից՝ դավաճանությունից, խաբեությունից, քցոցուց, իրերն իրենց անունով չկոչելուց հրաժարվելն է, նիկոլների ատելության պիտակներից չվախենալն է, սեփական ճաշակից հանուն նպատակի հրաժարվելն է, փողի, փառասիրության ու ճշմարտության միջև ճիշտ որոշման կայացումն է ու համագործակցային աշխատանքն է։

Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը