Վարչապետի խոսնակ. «Շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը»
ՀՀ վարչապետի օգնական, մամուլի խոսնակ Արամ Անանյանը պարզաբանել է, թե ո՞ւմ է նկատի ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր վերջին հայտարարությամբ։
«Այո, շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը և ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին այն դեպքում, երբ խոսքը Հանրապետության նախագահի շուրջ համախմբվելու մասին էր և ուղղված էր քաղաքական դաշտի բոլոր այն ուժերին, որոնք երկիրն առաջ մղելու նախաձեռնություններում համագործակցելու փոխարեն ինքնանպատակ պայքար են ծավալում: ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է, և հարկ չկա հորինվածքներ շրջանառել մի բան մասին, որը ոչ միայն անհեթեթ է, այլև ուղղակի սուտ է»,-ասել է Ա. Անանյանը:

7or.am