Լրահոս

29.04.2009 17:55


Ահարոն Ադիբեկյան. «Եթե ՀԱԿ ցուցակը գլխավորեին Վահագն Խաչատրյանը կամ Արարատ Զուրաբյանը, ավելի շատ ձայն կգրավեին»

Ահարոն Ադիբեկյան. «Եթե ՀԱԿ ցուցակը գլխավորեին Վահագն Խաչատրյանը կամ Արարատ Զուրաբյանը, ավելի շատ ձայն կգրավեին»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական կենտրոնը Երևանի բոլոր համայնքների բնակչության շրջանում հարցում է անցկացրել։ Ըստ այդմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան ՀԱԿ-ինը, Գագիկ Բեգլարյանի և Հարություն Քուշկյանի վարկանիշներն ավելի ցածր են, քան, համապատասխանաբար, ՀՀԿ-ինը և ԲՀԿ-ինը։

Թե որ թեկնածուն ընտրողների ձայների քանի՞ տոկոսն ունի, սոցիոլոգը հրաժարվել է ասել՝ նշելով, որ քարոզարշավը շատ բան է փոխում, իսկ հետո լրագրողներն իրեն մեղադրում են սուտասանության մեջ։

Ա. Ադիբեկյանն այդուհանդերձ նշել է, որ եթե ՀԱԿ-ի ցուցակը գլխավորեին ՀՀՇ-ն ներկայացնող նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը կամ էլ նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը, ապա ՀԱԿ-ն ավելի շատ ձայն կարող էր ստանալ ավագանու ընտրություններում։ Սոցիոլոգը դա բացատրում է նրանով, որ քաղաքապետի պաշտոնում քաղաքական դեմքի փոխարեն լավ կառավարիչ տեսնել ցանկացողների թիվն ավելացել է։    

 

Այս խորագրի վերջին նյութերը