Արարատի մարզում Ford Transit-ը կոտրել է ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու կողաշրջված հայտնվել խաղողի այգում. կան վիրավորներ
Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 39 կմ հատվածում բախվել է ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչին պատկանող խաղողի այգու տարածքում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից Ford-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը: