Քաղաքական

28.10.2011 11:54


Ստյոպա Սաֆարյան. «Երևի նկատի ունեն՝ ով մեզ հետ չէ, չի մոտենա կերակրատաշտին»

Ստյոպա Սաֆարյան. «Երևի նկատի ունեն՝ ով մեզ հետ չէ, չի մոտենա կերակրատաշտին»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի՞ն է 2012թ. բյուջեի նախագիծը և ինչպե՞ս կանդրադառնա փոքր ու միջին բիզնեսի վրա՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասել է, թե ակնհայտ էր, որ այս բյուջեն պետք է լիներ  նախընտրական և ընտրակաշառքները օրինականացնող։

Բոլորիդ էլ հասկանալի է տարիներ շարունակ չկատարված պարտականությունը ծափծիծաղով, գովքով ներկայացնելը, բյուջեի եկամուտներն ավելացնելը։ Պարզ էր, որ նախորդ տարվա հնարքներով չես խաբի նախընտրական շրջանում գտնվող ժողովրդին, և պետք է բացեր բյուջեն։ Դա նաև ահազանգ էր հնարավոր հակառակորդ գործարարներին՝ ուղերձ էր հղված։ Բայց այս բոլոր կեղտոտ խաղերը մի կողմ թողնենք։ Մտահոգիչ է, որ վերջում տուժելու է փոքր ու միջին բիզնեսը,–ասել է նա

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ բոլոր գործերը թողած՝ իշխանությունն զբաղված էր մագաղաթաբանությամբ՝ հուշագրեր թարմացնելով։

Նոր հուշագրի մասին են խոսում, իսկ ողջ ամառն էլ երկխոսությամբ էինք զբաղված,–ասել է նա։

Հարցին, թե հնարավոր հակառակորդ գործարարներ ասելով՝ ինքը նկատի ուներ Գագիկ Ծառուկյանի՞ն, նա պատասխանել է, թե ոչ միայն Գագիկ Ծառուկյանին. դա կգանձվի այն բիզնեսմեններից, ովքեր հնազանդ չեն լինի։

–Ես կոնկրետ հասցեատեր չեմ տեսնում,–ասել է նա։

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ վարչապետի այն հայտարարությունը, թե ով չի միանա ՀՀԿին, կկանգնի կոտրած տաշտակի առջև, իրեն հիշեցրել է ընդդիմադիրների կողմից ժամանակին հնչեցրած այն հայտարարությունը, թե՝ ով մեզ հետ չէ, տականք է։

Երևի սա այն է, որ ով մեզ հետ չէ, չի մոտենա մեր կերակրատաշտին,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը