Կարծիք

30.10.2023 14:01


Իշխանությունն իրավունք չունի բանակցելու, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները

Իշխանությունն իրավունք չունի բանակցելու, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները

ՔԱՆԻ ԴԵՌ․․․

Հուզմունքից մարդ գժվում է, իմանալով, որ արցախցի փախստական, անչափահաս Սամվել Միրզոյանը գտնվում է կալանքի տակ։ Բա մյուս մի քանի տասնյակ քաղբանտարկյալնե՞րը։

Ամոթ և խայտառակություն է ունենալ նման՝ թշնամում պարտված, սեփական ժողովրդին հալածող գարշապետություն և լինել դրա քաղաքացի։

Իմ համոզմաբ, քանի դեռ Բաքվի զնդաններում տառապում են մեր գերի-պատանդները, Հայաստանի իշխանությունն իրավունք չունի թշնամու հետ բանակցություններ վարելու։ Հարգելի ընդդիմադիրներ, չե՞ք կարծում, որ նույն տրամաբանությամբ, քանի դեռ Հայաստանի բանտերում առկա են քաղբանտարկյալներ, պետք է բացառել ցանկացած շփումներ դավադիր իշխանության հետ, այդ թվում՝ Ազգային Ժողովում։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը