Լրահոս

29.04.2009 14:42


ՀՅԴ–ն կորոշի հետ վերցնե՞լ, թե՞ ոչ հրաժարականի դիմումները

ՀՅԴ–ն կորոշի հետ վերցնե՞լ, թե՞ ոչ հրաժարականի դիմումները

–Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի նիստ կլինի, որտեղ ՀՅԴ-ն կորոշի, հետ վերցնե՞լ հրաժարականի դիմումները, թե՞ ոչ,–ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։

-Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխության համահեղինակներից մեկն էլ հենց ես եմ եղել, երբ ներկայացրել ենք օրենքի նախագիծ, որ ընդդիմությունը կամ քաղաքական ուժերը, անկախ որևէ բանից, ԱԺ-ում ստանան պաշտոններ, և դա նպաստելու է ԱԺ-ի դերի բարձրացմանը։ ԱԺ-ի նշանակությունն այն է, որ վեճերը տեղափոխվեն Ազգային ժողով, ոչ թե փողոցում դա տեղի ունենա,-հայտարարել է Ա. Ռուստամյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը