Արցախցի երիտասարդներին անհիմն մեղադրանքներով առևանգել են, ու կալանավորման հարց են քննարկում
Ահազանգի հետքերով քիչ առաջ այցելեցի Արմավիր քրեակատարողական հիմնարկ, ուր երեկ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒՑ հետո իրավապահները տեղափոխել են արցախցի 21-ամյա Մխիթար Օհանջանյանին։ Հանդիպեցի նրան՝ հագին իր աշխատավայրի հանդերձանքն էր, քանի որ նրան տարել էին աշխատավայրից, իբր հետախուզվող։
Հերթական անգամ խայտառակ քննչական գործողություններ են արվել. իբր սեպտեմբերի 19-ից ցույցերին մասնակցելու համար Մխիթարին չեն կարողացել գտնել։ Այնինչ, ոստիկանները մինչ այդ այցելել են Մխիթարի աշխատավայր, հետաքրքրվել նրանով, աշխատանքային ղեկավարն էլ երիտասարդին բնորոշել է իբրև բարեխիղճ աշխատող։ Մինչ առևանգումը Մխիթարին որևէ անգամ չեն կանչել հարցաքննության, ծանուցագիր չեն ուղարկել, թեև հեշտությամբ, ցանկության դեպքում քննիչները կարող էին դա անել։
Իմ այցից քիչ անց Մխիթարին տեղափոխեցին ՀՀ քննչական կոմիտե։ Հիմա ընտանիքի հետ կապի մեջ ենք, գործընկերներս զբաղվում են նրա պաշտպանությունը կազմակերպելով։
Արմավիրում հերթական անգամ ժայթքեց ատելությունս այս իշխանությունների ու նրանց կամակատար իրավապահների նկատմամբ։ Սրանք Հայության թշնամի են։ Միայն թշնամին կարող այսպես վայրենի, անօրեն վարվել հայրենակիցների, հատկապես՝ արցախցիների նկատմամբ։
Մխիթարը մինչև վերջերս Հայրենիքն է պաշտպանել, ծառայության մեջ է եղել Եղնիկներում։ Ընտանիքը Հադրութի Տումի գյուղից է, ու հայրենազրկվել է 2020 թվականին։
Հիմա, առանց աչքերը թարթելու փորձելու են 21 տարեկան երիտասարդին կալանավորել։ Սա այլևս համատարած բնույթ է կրում։ Այսօր Արմավիրում պատահաբար բացահայտվեց, որ ևս երկու արցախցի երիտասարդի նույն անհիմն մեղադրանքներով էլ առևանգել են, ու հիմա դատարանը քննելու է նրանց կալանավորման հարցը։ Ընդ որում, նրանցից մեկի եղբայրը Արցախում բենզինի պահեստների պայթյունի հետևանքով մինչև հիմա էլ անհետ կորածներից է։ Եղբայրն ընտանիքի հոգսերով, եղբոր մասունքների փնտրտուքով զբաղվելու փոխարեն, հիմա դարձել է այս իշխանությունների գերին։
Նրանց անուներն են՝ Գոռ Հակոբյան և Մանվել Պետրոսյան։ Եթե ընտանիքի անդամներից ճանաչող կա, թող արձագանքի, որ կարողանանք պաշտպանությունը կազմակերպել։ Շնորհակալություն Գոհար Սավզյանին, Մխիթարի հարցով ահազանգի համար։
Հ.Գ. Մինչ գրում էի այս տողերը, հայտնի դարձավ, որ ևս մեկ արցախցի, այս անգամ անչափահաս է առևանգվել՝ Սամվել Միրզոյանը, իբր հետախուզման մեջ գտնվելու փաստով, և հիմա դատարանը կալանքի միջնորդության հարցն քննում:
Հ.Հ.Գ. Սամվել Միրզոյանի աշտպանությունը ստանձնել է Աբգար Պողոսյանը:

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից