Լրահոս

28.10.2011 10:21


Քադաֆիի որդին Նիգերում է և պատրաստ է հանձնվել միջազգային դատարանին

Քադաֆիի որդին Նիգերում է և պատրաստ է հանձնվել միջազգային դատարանին

Լիբիայի ազգային խորհուրդը պնդում է, որ երկրի նախկին առաջնորդի որդին՝ Սեյֆ ալ–Իսլամ Քադաֆին, արդեն գտնվում է Նիգերում և ցանկանում է հանձնվել Հաագայի միջազգային քրեական դատարանին։

Ինչպես փոխանցում են արտասահմանյան լրատվամիջոցները, Սեյֆ ալ–Իսլամը վախենում է իր կյանքի համար, այդ պատճառով էլ Լիբիայից հեռացել է, սակայն նա պատրաստ է կամավոր հանձնվել Հաագայի դատարանին։

Ազգային խորհրդի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերով՝ Քադաֆիի որդին ցանկանում է հանձնվել միջազգային քրեական դատարանին, սակայն այդ քայլը դեռևս նպատակահարմար չի համարում։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Լիբիայի նոր իշխանությունները հայտարարել էին, թե Քադաֆիի որդին և հետախուզության նախկին ղեկավարը պետք է կամավոր հանձնվեն միջազգային դատարանին։

Այս խորագրի վերջին նյութերը