«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, թե եվրագոտու երկրները սխալ են գործել՝ իրենց շարքերն ընդունելով Հունաստանին, և հիմա Եվրոպան պետք է օգնի նրան, որպեսզի կանխվի պայթյունը։
–Ո՛չ ես, ո՛չ տիկին Մերկելը չէինք զբաղեցնում այս պաշտոնները, երբ Հունաստանը դարձավ եվրագոտու անդամ։ Սխալ քայլ էր Հունաստանին ընդունել Եվրամիություն, քանի որ նա ընդունվել է կեղծ ցուցանիշներով և պատրաստ չէր սրան, նրա տնտեսությունը պատրաստ չէր եվրագոտու հետ սերտաճելու։ Այդ որոշման պատճառով մենք այժմ վճարում ենք հետևանքների համար,–հարցազրույցի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահը։
Այնուհետև Սարկոզին հավելել է.
–Մենք այլ ելք չունենք։ Եթե եվրոն պայթի, կպայթի նաև ամբողջ Եվրոպան։
Նրա խոսքերով՝ ներկայումս Ֆրանսիան Հունաստանին 11,5 մլրդ եվրո է փոխանցել՝ 3–5%–ով։ Նա խոստացել է, որ Հունաստանը կստանա ևս 25 մլրդ եվրո։
Նիկոլա Սարկոզի. «Մենք սխալվել ենք՝ Հունաստանին ընդգրկելով եվրագոտու տարածք»