Անդրադարձ Աթենքում հայ ցուցարարների և հունական ոստիկանության միջև ընդհարմանը։
«7 օր» -ն արդեն տեղեկացրել էր, որ ապրիլի 24-ին Աթենքում Թուրքիայի դեսպանատան մոտ հայ ցուցարարների և հունական ոստիկանության միջև ընդհարում է տեղի ունեցել։
ՀՀ արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել այդ միջադեպին, որ ներկայացնում ենք առանց խմբագրման։
«...Նույն օրը կայացավ բողոքի երթ, կազմակերպված ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կողմից, դեպի Աթենքում Թուրքիայի դեսպանություն: Վերջինը պաշտպանված էր հունական ոստիկանության լրացուցիչ ուժերով: Ցուցարարներին արգելվեց մոտենալ դեսպանությանն ու հուշագիրը փոխանցել թուրքական դեսպանության որեւէ աշխատակցի: Սակայն, անսպասելի բոլորի համար, ոստիկանության ներկայացուցիչը պատռեց հուշագիրը, ինչը հանգեցրեց ցուցարարների ընդվզումին եւ սկսվեց հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Արդյունքում ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ, որն արտառոց գործողություն էր ընդդեմ խաղաղ ցուցարարների: Այս փաստը լուրջ քննարկման առարկա դարձավ թե հայկական եւ թե հունական քաղաքական ու հասարակական շրջանակներում եւ լրատվամիջոցներում»:
ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ Հունաստանի ներքին գործերի, պետական կառավարման և ապակենտրոնացման նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար՝ խոստանալով պատժել մեղավորներին: