Քաղաքական

26.10.2023 14:33


Փաշինյանը մեկ անգամ էլ Վրաստանում է ընդունել, որ Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառ կմ է

Փաշինյանը մեկ անգամ էլ Վրաստանում է ընդունել, որ Ադրբեջանի տարածքը 86 հազար 600 քառ կմ է

Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է խաղաղության օրակարգի երկու սկզբունքները, որոնց շուրջ Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել․

«Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը այն ընկալմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառ կմ է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառ կմ։ Այս հանրագիտարանային արձանագրումն արվել է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի կողմից արվող հայտարարությունները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին տեղ չթողնի ասելու թե տվյալ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով դիմացի երկիրը նկատի ունի նրա միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասը միայն։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են սահմանների դելիմիտացիա իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Այդ հռչակագրի առանքային իմաստը հետևյալն է՝ Խորհրդային Միությունը դադարու մ է գոյություն ունենալ և հռչակագիրը ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, վարչական սահմանների անխախտելիությունը և հետևաբար Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Հույս ունեմ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին կստորագրվի։ Հույս ունեմ՝ առաջիկայում նաև զարգացումներ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ»։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը