Քաղաքական

26.10.2023 08:57


Հարավային Կովկասում իրավիճակը կքննարկվի հոկտեմբերի 26-27-ին՝ ԵՄ գագաթնաժողովում

Հարավային Կովկասում իրավիճակը կքննարկվի հոկտեմբերի 26-27-ին՝ ԵՄ գագաթնաժողովում

Իրավիճակը Հարավային Կովկասում կքննարկվի Եվրոպական խորհրդի նիստում։ Այս մասին ասված է խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ խորհրդի անդամներին ուղղված հրավերում։

Բացի այդ, կքննարկվեն Արևմտյան Աֆրիկայի Սահել տարածաշրջանում տիրող իրավիճակը` Մալի, Բուրկինա Ֆասո, Նիգեր, ինչպես նաև Բելգրադի և Պրիշտինայի երկխոսությունը (խմբ. Սերբիա և ինքնահռչակ Կոսովո) և այլ հարցեր:

Շառլ Միշելը նաև շեշտել է, որ Գազայի հատվածում հակամարտության առնչությամբ ԵՄ երկրների ղեկավարներից ակնկալում է ևս մեկ անգամ վճռականորեն դատապարտել ՀԱՄԱՍ-ի դաժան ահաբեկչական հարձակումները և ճանաչել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը:

Ուկրաինայի հարցում նախատեսվում է քննարկել ռազմական օգնության մատակարարումն արագացնելու հնարավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման ծրագրերը (խմբ. Կիևի կառավարությանը օգնելու համար):

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը