Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը
Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ֆարսը:
ԱՊԱ-ն հայտնում է, որ դատական նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի ղեկավար Զեյնալ Աղաևը։
Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր այս ամառ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է մեղադրյալի աթոռին։
Հապճեպ շինծու գործով կա 59 «տուժող», բոլորն էլ «ճանաչել» են Խաչատրյանին և խոսել նրա կատարած «հանցագործությունների» մասին։
Վագիֆ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և նշել, որ հանցագործության չի մասնակցել։
Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչն ու քաղաքացին ներկայացված է որպես Հայաստանի քաղաքացի։

Աղբյուրը՝ news.am