Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը
Թուրքերն Ամարասում պղծել են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռան տապանաքարը։ Այս մասին գրել է տելեգրամում քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
«Իսկ մարդիկ զարմանում են, որ պատմության դասագրքերը վատն են, ազգային չեն։
Թշնամու պլաններն իրականացվում են ինչպես գետնի վրա՝ ֆիզիկական կյանքում, այնպես էլ սրտերի նկատմամբ՝ հոգևոր կյանքում։
Ինչո՞ւ պիտի մի դե-ֆակտո իշխանություն, որ թշնամուն է հանձնել Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած առաջին դպրավայր Ամարասը, որտեղ ամփոփված են առաջին կաթողիկոսի թոռան մասունքները, թույլ տա հայոց եկեղեցու պատմություն առարկայի գոյությունը կամ ազգային պատմության այլ դրվագները։
Չէ՞ որ այդ պարագայում հարց կառաջանա՝ «բա ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ այս ամենը»։
Հիշո՞ւմ եք, ինչպես էին բոլշևիկյան շրջանի դասագրքերը շրջանցում էլիտաների դերը պատմության մեջ և ամեն ինչ վերագրում էին ժողովրդական զանգվածներին։ Հակառակն անելու դեպքում հարց կառաջանար, թե ինչպես, որտեղից և ինչ փողերով առաջացավ բոլշևիկյան էլիտան՝ ոչնչացնելով ամբողջ Ռուսական կայսրությունն ու քաղաքակրթությունը։
Նույն կերպ էլ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները, թշնամու հետ ձեռք ձեռքի տված, ամեն կերպ բնաջնջելու են հայկական պատմությունն ու հայկական հետքերը, որ հարց չառաջանա, թե ինչպես եղավ, որ իրենց իշխանության ընդամենը 5 տարում թշնամին տիրացավ ամբողջ Արցախին, որտեղ 5000 տարի հայեր էին ապրում։
Սա տևելու է այնքան, մինչև Հայաստանում առաջ չգա ազգային իշխանություն…»,-գրել է նա: