Չի համապատասխանում ՌԴ շահերին. Պետդուման անժամկետ հետաձգել է ՀՀ վարորդական իրավունքի ճանաչման օրինագիծը
ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական իրավունքների ճանաչման օրինագծի քննարկումը նրանց կողմից ձեռներեցային կամ աշխատանքային գործունեություն իրակաացնելիս։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք. չկա ռուսերենի կարգավիճակ, վերջին որոշումներն ուղղված չեն հարաբերությունների զարգացմանն այս ոլորտում»,-մեջբերել է մամուլի ծառայությունը խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը։
Նա պարզաբանել է, որ փաստացի այդ օրինագծով ենթադրվում է Հայաստանին տալ լրացուցիչ արտոնություններ, չնայած հանրապետության ղեկավարությունը, պատգամավորները, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսերենի կարգավիճակի ամրապնդման համար։ Հենց այս հիման վրա է ՌԴ-ն թույլ տալիս օգտագործել այլ երկրների ազգային վարորդական իրավունքները ՌԴ տարածքում։
«Մենք նման որոշումներ ընդունել ենք Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի համար, քանի որ ռուսերենը նրանց մոտ ամրագրված է սահմանադրականորեն»,-նշել է Վոլոդինը։
Օրինագիծն առաջին ընթերցմամբ մտցվել էր 2022թ. ապրիլին, ընդունվել նույն թվականի հունիսին։
Օրինագծի դիտարկումը դադարեցնելու առաջարկով հանդես է եկել տրանսպորտի կոմիտեի և տրանսպորտային զարգացման կառույցի ղեկավար Եվգենի Մոսկվիչովը։ Նրա կարծիքով՝ նախաձեռնությունը ներկայում չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
Վոլոդինն իր հերթին հանձնարարել է Պետդումայի պրոֆիլային կոմիտեներին հարցը մշակել և առաջարկել հետագա քայլերը։

Աղնյուրը՝ news.am