Տեղի է ունեցել Բայրամովի և Միրզոյանի հանդիպումը «3+3» ձևաչափի շրջանակում
Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում տեղի է ունեցել խոսակցություն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև։ Այս մասին տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով։
«Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը «3+3» հանդիպման շրջանակում, որը տեղի է ունեցել Թեհրանում, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և բարեկամության տանող ուղու քայլերից մեկն է։ Հանդիպման շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները խոսելու հնարավորություն են ունեցել։ Այս հանդիպումը կնպաստի կայունության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասում»,-ասել է Աբդոլահիանը։
Նշենք, որ երեկ Թեհրանում տեղի է ունեցել ԱԳՆ ղեկավարների հանդիպումը «3+3» ձևաչափով՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։
Արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած նիստում քննարկվել է տարածաշրջանային համագործակցության (քաղաքական, տնտեսական, անվտանգային, տարանցման, էներգետիկայի և այլն) զարգացումը։
«3+3» ձևաչափով անցկացվող հանդիպման հիմնական նպատակներից մեկը տարածաշրջանային խնդիրների լուծումն է՝ առանց արտատարածաշրջանային երկրների մասնակցության և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, ինչպես նաև խաղաղ բանակցությունների իրականացումն Ադրբեջանի և Հայաստանի միջև։

Աղբյուրը՝ yerevan.today