Արտյուշա Շահբազյանը վարչապետի գործունեությունը համեմատել է իմպոտենտ ամուսնու վարքագծային կանոնի հետ
Այսօր խորհրդարանում օրինագծերից մեկի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն անդրադարձել է խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխաններին և ընդգծել.
–Այնքան ինքնագոհություն կար վարչապետի կեցվածքում, խոսքերում, կարծես այս երկրում ամենահաղթողն ինքն է։ Թերևս հակառակը պիտի լիներ։ Մեզ հրամցնում են, թե միջազգային կազմակերպությունների հետ հաճախ համաձայն չեն լինում։ Այո՛, այնտեղ, որտեղ իրենք քննադատում են, հիմնավորումները բերում են, որ իրենք սխալ են։ Իսկ այնտեղ, որտեղ փաստում են, որ Հայաստանի թռիչքաձև զարգացումները մեծ են, շատ գոհունակությամբ ասում ենք՝ տեսեք՝ մենք ուր ենք հասել։ Միայն ուզում եմ հարց տալ՝ առաջընթացի՝ կառավարության վիճակագրական տվյալները որքանո՞վ են ազդում հասարակության կենսամակարդակի վրա։
Եվ մեկ օրինակ պետք է բերեմ հայտնի անեկդոտից՝ կինը դատի է տալիս ամուսնուն նրա համար, որ ասում է՝ ամուսինս իմպոտենտ է, չեմ ուզում հետն ապրել, ամուսինն էլ դատարանի սեղանին է դնում բազմաթիվ փաստաթղթեր պոլիկլինիկաներից և հիվանդանոցներից, որոնցով ապացուցում է, որ ինքը իմպոտենտ չէ։ Հիմա մենք մի քիչ այդ վիճակի մեջ ենք։ Կառավարությունը խոսում է փայլուն նվաճումների մասին, բայց ժողովրդի համար ոչինչ չի փոխվում,–ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ–ական պատգամավորը։
Նա նաև ավելացրել է, որ այս ամենը հանգեցնում է արտագաղթի շարունակական աճին։
–Այս ժողովուրդն ինչքա՞ն կդիմանա դրան։ Մի՞թե խնդիրն, ի վերջո, մեկ հարցի մեջ է՝ ընտրություններում ով կհաղթի։ Ի վերջո, կդառնա Փանջունու պատմությունը՝ մեր գաղափարները հաղթեցին, ափսոս՝ Ծապլվարում մարդ չմնաց։ Հայտնի չէ՞, որ այս ծրագրով, այս քաղաքականությամբ մենք գնում ենք դեպի ոչ մի տեղ, զարգացում չկա։ Կարծում եմ՝ սրա հետևանքներն աղետալի են մեր երկրի համար,–հավելել է Ա. Շահբազյանը։
Արտյուշա Շահբազյանը վարչապետի գործունեությունը համեմատել է իմպոտենտ ամուսնու վարքագծային կանոնի հետ
Այսօր խորհրդարանում օրինագծերից մեկի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն անդրադարձել է խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխաններին և ընդգծել.
–Այնքան ինքնագոհություն կար վարչապետի կեցվածքում, խոսքերում, կարծես այս երկրում ամենահաղթողն ինքն է։ Թերևս հակառակը պիտի լիներ։ Մեզ հրամցնում են, թե միջազգային կազմակերպությունների հետ հաճախ համաձայն չեն լինում։ Այո՛, այնտեղ, որտեղ իրենք քննադատում են, հիմնավորումները բերում են, որ իրենք սխալ են։ Իսկ այնտեղ, որտեղ փաստում են, որ Հայաստանի թռիչքաձև զարգացումները մեծ են, շատ գոհունակությամբ ասում ենք՝ տեսեք՝ մենք ուր ենք հասել։ Միայն ուզում եմ հարց տալ՝ առաջընթացի՝ կառավարության վիճակագրական տվյալները որքանո՞վ են ազդում հասարակության կենսամակարդակի վրա։ Եվ մեկ օրինակ պետք է բերեմ հայտնի անեկդոտից՝ կինը դատի է տալիս ամուսնուն նրա համար, որ ասում է՝ ամուսինս իմպոտենտ է, չեմ ուզում հետն ապրել, ամուսինն էլ դատարանի սեղանին է դնում բազմաթիվ փաստաթղթեր պոլիկլինիկաներից և հիվանդանոցներից, որոնցով ապացուցում է, որ ինքը իմպոտենտ չէ։ Հիմա մենք մի քիչ այդ վիճակի մեջ ենք։ Կառավարությունը խոսում է փայլուն նվաճումների մասին, բայց ժողովրդի համար ոչինչ չի փոխվում,–ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՅԴ–ական պատգամավորը։ Նա նաև ավելացրել է, որ այս ամենը հանգեցնում է արտագաղթի շարունակական աճին։ –Այս ժողովուրդն ինչքա՞ն կդիմանա դրան։ Մի՞թե խնդիրն, ի վերջո, մեկ հարցի մեջ է՝ ընտրություններում ով կհաղթի։ Ի վերջո, կդառնա Փանջունու պատմությունը՝ մեր գաղափարները հաղթեցին, ափսոս՝ Ծապլվարում մարդ չմնաց։ Հայտնի չէ՞, որ այս ծրագրով, այս քաղաքականությամբ մենք գնում ենք դեպի ոչ մի տեղ, զարգացում չկա։ Կարծում եմ՝ սրա հետևանքներն աղետալի են մեր երկրի համար,–հավելել է Ա. Շահբազյանը։7or.am