Գրիշա Բաղյան. «Ամեն ինչ անում ենք, որ խոզի գրիպը Հայաստան չհասնի»
«7օր»- ի հետ զրույցում, «խոզի գրիպի» վարակի մուտքը Հայաստան կանխելու միջոցառումների վերաբերյալ, սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանն ասել է.
-Մենք համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում վարակի մուտքը Հայաստան արգելելու համար։ Հայաստանի բոլոր սահմանային կետերում դրսից եկող տրանսպորտային միջոցները, ախտահանվում են։ Ըստ Գ. Բաղյանի՝ ապրիլի 26-ից Մեքսիկայից արգելվել է բոլոր կենդանական ծագում ունեցող մթերքների ներկրումը Հյաստան, իսկ ողջ աշխարհից՝ կենդանի խոզերի, ինչպես նաև խոզի մսի ներկրումն է արգելված։
-Խոզաբուծությամբ զբաղվող մեր բոլոր ֆերմերներին և անասնաբուժներին հանձնարարել ենք՝ ուշադիր լինել և խոզերի մոտ ցանակացած փոփոխություն նկատելու դեպքում ահազանգել,-ասել է Գրիշա Բաղյանը։