Լրահոս

27.10.2011 12:58


Քաղաքագետ. «Պետական համակարգն աշխատում է հրշեջի հայեցակարգով»

Քաղաքագետ. «Պետական համակարգն աշխատում է հրշեջի հայեցակարգով»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, այսօր հրավիրված ասուլիսին, նշել է, որ հայկական դիվանագիտությունն այսօր պաշտպանողական քաղաքականություն է վարում ու չունի հստակ ռազմավարություն։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բանախոսը բնութագրել է գործընթացների հետևից գնացող։ Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը, ըստ քաղաքագետի, ԱԳՆ աշխատանքների ձախողում է, սակայն ասել, որ պատասխանատուն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն է, սխալ կլինի, քանի որ արտգործնախարարությունը կատարող մարմին է։ –Կարո՞ղ ենք ասել, որ հայ–թուրքական գործընթացի նախաձեռնողն ԱԳ նախարարն է։ Իհա՛րկե ոչ։ Դրա ճարտարապետը գործող նախագահն է, որի պատճառով Սփյուռքն օտարել ենք մեզնից,–ընդգծել է նա։ –Խնդիրն այն է, թե պետությունն ի՞նչ նպատակներ է դնում իր առջև, և դեպի ո՞ւր է զարգանում,–նշել է բանախոսն ու ավելացրել,–պետական համակարգն աշխատում է հրշեջի հայեցակարգով։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը