Լրահոս

27.10.2011 12:41


Երվանդ Բոզոյան. «Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը մեզ համար մտահոգիչ է»

Երվանդ Բոզոյան. «Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը մեզ համար մտահոգիչ է»

Այսօր հրավիրված ասուլիսին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշել է, որ Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը մեզ համար մտահոգիչ է, քանի որ նրանք այս երկու տարիները և ՄԱԿ–ի ամբիոնն օգտագործելու են՝ անուղղակիորեն ճնշում գործադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա։

Սակայն նա ընդգծել է, որ սա չի կարելի ընդունել որպես մեծ ողբերգություն, քանի որ նրանց հնարավորությունները սահմանափակ են։

Քաղաքագետի կարծիքով հայկական կողմն ավելի մեծ ջանքեր պետք է գործադրի այդ ուղղությամբ։

–Հայաստանն ընդհանրապես չի աշխատել ՄԱԿ–ում այս հարցի շուրջ,–նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ արտաքին քաղաքական հարթակներում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է երկար տարիների աշխատանք, որը մեզ մոտ ընդհանրապես չի տարվել։

Ըստ բանախոսի՝ այս երկու տարիները ծանր գլխացավանք են պատճառելու մեզ, ուստի Հայաստանը պետք է աշխատի, որ Ադրբեջանի բազմաքանակ հայտարարությունները հանկարծ որակի  չվերածվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը