Կարծիք

19.10.2023 15:21


Ինչո՞ւ է Վագիֆ խաչատրյանի դատավարությանը հաղորդվել աննախադեպ հնչեղություն

Ինչո՞ւ է Վագիֆ խաչատրյանի դատավարությանը հաղորդվել աննախադեպ հնչեղություն

Ինչո՞ւ է բացահայտ շինծու մեղադրանքով Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը՝ օտարերկրյա մամուլի միջոցներով հաղորդվել աննախադեպ հնչեղություն, ինչին, ցավոք, առանց խորքային վերլուծությունների, միահամուռ լծվել է նաև հայրենական մամուլը, ինչը չէր արվում հարյուրավոր հայ ռազմագերիների պարագայում: Տասնյակ տարիներ կեղծիքը պետական քաղաքականության միակ գործիք սարքած այդ արհեստական պետական կազմավորումը փչել է իբրև հայերի մասնակցությամբ ցեղասպանության փուչիկ-առասպելները, և այս շրջափուլում ստացել է այն շինծու մեղադրանքներով հիմնավորելու բացառիկ շանս: Ի պատիվ Վագիֆ Խաչատրյանի, որը թքած ունենալով ադրբեջանական կտտանքների, պաշտպանության իրավունքը ոտնահարելու և տարաբնույթ այլ անմարդկային վերաբերմունքի վրա, հենց դատարանում կտրականապես հերքում է այդ մեղադրանք կոչվածը: Իսկ դատարանում բացահայտվում են ադրբեջանական հերթական պրիմիտիվ կեղծիքները, քանզի ի հայտ են եկել «տուժողներ», որոնք դեմքով «ճանաչել են» 32 տարի առաջ իրենց ծանոթ մի մարդուն, որն իբր իր փոքրաթիվ խմբով, 358 մարդու արտաքսել է գյուղից, սպանել 25 հոգու և վիրավորել 14-ին:

Իրական կազմակերպված զանգվածային ցեղասպանություն իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաները, օգտվելով պահի ընձեռած հնարավորությունից, բացառիկ ցինիզմով թիրախավորել են մեծահասակ և հիվանդ մասնավոր ֆիզիկական անձի:

Հ.Գ. Չի բացառվում, որ ինչ որ մեկը ուղղորդել է՝ թե բա Վագիֆը թուլակամ հարմար թեկնածու է, ամեն ինչ կընդունի, բայց, թերևս, չարաչար սխալվել են:

Հ.Գ. Հռոմի ստատուտի վավերացման տրամաբանական շարունակությունը ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած ցեղասպանության փաստերի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելն է:

Հ.Գ. Եթե Եվրոպական կառույցները կամենում են զերծ մնալ վերջնականապես վարկաբեկվելուց, ոչ թե պետք է պահանջեն համընդհանուր համաներում, այլ ակնհայտ անհիմն քրեական հետապնդումների անհապաղ դադարեցում ....

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը