Կարծիք

18.10.2023 19:57


Ասեք, որ ցնցող արդարացում է

Ասեք, որ ցնցող արդարացում է

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն ամուսնուն նշանակել է տվել օգնական, որ իրեն ԱԺ շենքի դրսում չսպասի։ Ասեք, որ ցնցող արդարացում է:

Շարքը շարունակենք․

Աննա Հակոբյանը գնում է ամուսնու հետ գործուղումների, որովհետև ասում է՝ կարոտում եմ: Փաշինյանը երեք դստրերին հետը տարել է Ստրասբուրգ, որ աչքի առաջ լինեն: Լենա Նազարյանն Ամուսնուն բերել է ԱԺ պատգամավոր, երևի որպես ամուսնական նվեր: Հովիկ Աղազարյանի կինը ԱԺ-ում աշխատանքի է անցել, որովհետև բացի իր կինը լինելուց, նաև ՀՀ քաղաքացի է: ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը բազմաթիվ բարեկամներին ԱԺ-ում են աշխատում, որովհետև իր բարեկամներն են: Սեդա Սաֆարյանն ամուսնուն իրեն վարորդ է նշանեկակել, որ վտստահ լինի, որ տուն է տանում: Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որովհետև․․․ Եսի՞մ:

Այ սենց որևէ բարեկամի անգործ չեն թողել․ անգամ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռին էլ պաշտոն են տվել։

Թե բա՝ խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը այլևս չկա․․․

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը