Քադաֆիի որդին կհանձնվի Հաագայի Միջազգային քրեական դատարանին
«Ռոյթերս»–ի փոխանցմամբ՝ Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի ավագ որդին` Սեյֆ ալ-Իսլամը որոշել է հանձնվել Հաագայի Միջազգային քրեական դատարանին: Ըստ աղբյուրի՝ այդ մասին հայտարարել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ռազմական ղեկավարության ներկայացուցիչ Աբդել Մլեգտան:
Հիշեցնենք, որ Սիրթ քաղաքի գրավման օրը Սեյֆ ալ-Իսլամը փախել էր Լիբիայի հարավային շրջաններ: Քադաֆիի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարված ինչպես Հաագայի միջազգային տրիբունալի, այնպես էլ Ինտերպոլի կողմից: Վերջինս մեղադրվում է ռազմական հանցագործությունների համար: