Կարծիք

18.10.2023 12:11


Գումար հավաքելիս առաջինը սփյուռքին են դիմում, բայց այդ ընթացքում պետական բյուջեից 6 մլն. դոլար տալիս են համերգի համար

Գումար հավաքելիս առաջինը սփյուռքին են դիմում, բայց այդ ընթացքում պետական բյուջեից 6 մլն. դոլար տալիս են համերգի համար

Գումար հավաքելիս առաջինը սփյուռքին են դիմում, այդ ընթացքում, իմիջայլոց, պետական բյուջեից 6 մլն. դոլար տալիս համերգի համար, բայց սփյուռքից Արցախի հայերի կարիքները հոգալու համար գումար ուզում:

Միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտության դեպքում դարձյալ սփյուռքին են դիմում:

Երկրում պակասող մասնագետների դեպքում էլ:

Պատերազմի դեպքում նաև սփյուռքին են դիմում` հայրենիքը պաշտպանելու համար,

Բայց հենց գալիս է արածների համար պատասխան տալու ժամանակը, նեղվում են, որ իրենց մուտքը որևէ շենք արգելվում է, բայց իրենք արգելում են սփյուռքահայերի մուտքը Հայաստան, նրանց ասում, որ խոսելու իրավունք չունեն:

Նորից եմ կրկնում` Նիկոլ Փաշինյանին պաշտպանելը պետք չէ շփոթել պետությունը պաշտպանելու հետ: Դուք ընդամենը ծառայում եք մի բռնապետի: Որքան էլ ձեզ համոզեն` Նիկոլն ու պետությունը նույն բանը չեն:

Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը