Լրահոս

27.10.2011 10:26


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 500–ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 500–ի

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվ հասել է 481–ի, իսկ վիրավորներինը՝ 1650–ի։ Այս մասին, ինչպես փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը, ասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Թուրքիայի հարավ–արևելքում տեղի ունեցած բնական տարերքի հետևանքով մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 2262 կառույց։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին՝ տեղական ժամանակով 13։41 րոպեին, Թուրքիայի Վան գավառում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։

Այս խորագրի վերջին նյութերը