Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է գրել: Մամուլը գրում է, որ Սերժ Սարգսյանն առանձնապես դեմ չի եղել Կարապետյանի հրաժարականին:
Կուլիսային խոսակցություններ կան նաև, որ Երևանի նոր քաղաքապետ է նշանակվելու փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «7օր»–ը Կարեն Կարապետյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից փորձել է ճշտել, թե համապատասխանո՞ւմ են այս տեղեկություններն իրականությանը։ Մեզ հետ զրույցում նա ասել է, որ չի մեկնաբանում այդ լուրերը։
«7օր»–ը փորձել է նաև կապ հաստատել Տարոն Մարգարյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։
Կարեն Կարապետյանը հրաժարակա՞ն է տվել

7or.am