Լրահոս

29.04.2009 13:06


Հովիկ Աբրահամյանը կոչ է արել հետ վերցնել հրաժարականի դիմումները

Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն արել է հետևյալ հայտարարությունը.

-Հայ հեղափոխական դաշնակցությունը դուրս է եկել կոալիցիայի կազմից և դարձել է ընդդիմություն: Խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ: Հարգելի պատգամավորներ, ՀՀ խորհրդարանն  ունեցել է նախադեպեր, երբ հանձնաժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրել են ընդդիմության ներկայացուցիչներ: Այդ հնարավորությունը 2008 թվականին հոկտեմբերին ամրագրեցինք ԱԺ կանոնակարգ օրենքում, սահմանելով համապատասխան բանաձև, որը հնարավորություն է տալիս նաև ընդդիմադիր խմբակցություններին զբաղեցնել հանձնաժողովի նախագահի  և տեղակալի պաշտոններ: Ճիշտ է, այս փոփոխությունը գործելու է հաջորդ գումարման խորհրդարանի համար, սակայն այսօր քաղաքական կոալիցիան կոչ է անում ՀՅԴ խմբակցությանը' լինելով ընդդիմություն, հետ վերցնել հանձնաժողովի նախագահներ Արմեն Ռուստամյանի և Արթուր Աղաբեկյանի հրաժարականի մասին դիմումները:

Այս ամենին ի պատասխան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է.

-Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին և քաղաքական կոալիցիային այս առաջարկի համար: Մենք կքննարկենք և պատասխանը կներկայացնենք Ազգային ժողովի նախագահին:

Այս խորագրի վերջին նյութերը