Լրահոս

27.10.2011 10:05


Լուժկով. «Ռուսաստանում վերադարձել է «քաղաքական գործերի» դարաշրջանը»

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցի  ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանում վերադարձել է «քաղաքական գործերի» դարաշրջանը, սակայն նա նշել է, որ  անպայման վերադառնալու է հայրենիք, որպեսզի «պաշտպանի իր պատիվը»։

Երկուշաբթի Լուժկովը կանչվել էր Ռուսաստանի Ներքին գործերի  նախարարություն՝ Մոսկվայի բանկի թալանի գործով հարցաքննության։

–Ես գիտեմ, որ  այս ամենը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենում նախագահի իմացությամբ։ Եվ սա արդեն քաղաքական գործ է։ Մեզ մոտ՝ Ռուսաստանում, կրկին վերադարձել են քաղաքական գործերը։ Երկրում, որը 20 տարի ջանում է անցում կատարել  ժողովրդավարական հիմքերին և  առևտրային սկզբուքներին, կրկին վերադարձել են քաղաքական գործերը,–հարցազրույցում ասել է Լուժկովը։

Չորեքշաբթի կրեմլյան աշախատակազմի  ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, թե Լուժկովը հեռացվել  է աշխատանքից քաղաքի ոչ արդյունավետ կառավարման և շրջապատի «շատ կոռումպացված» լինելու պատճառով։

Պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք իր անմեղությունն ապացուցել դատարանում, Լուժկովն ասել է.

–Ի՞նչ եք դուք ուզում։ Մենք ապրում ենք հիվանդ պետության մեջ, որտեղ իրավապահ համակարգն ինքն է կոռուպցիայի կեղտի  մեջ  թաթախված, բացակայում է օբյեկտիվ դատական համակարգը։

Այս խորագրի վերջին նյութերը