Լրահոս

29.04.2009 12:07


Ահարոն Ադիբեկյանը արդյունքներ է հայտարարել

Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ մոնիտորինգային սոցիոլոգիական հետազոտության հաշվետվության արդյունքները։ Ըստ այդմ՝ հիմնական «պայքարն» ընթանում է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև։ Ահարոն Ադիբեկյանի հավաստմամբ ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն գրեթե հավասար հնարավորություններ են ունեցել։ Սոցիոլոգը նշել է, որ հետազոտությունները կատարվել են մինչև ՀՅԴ-ի կոալիցիայից դուրս գալը, որի պատճառով ներկա իրավիճակը կարող է չհամապատասխանել հետազոտության արդյունքներին։

Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին ասել է, որ հետազոտության պատվիրատուն ՀՀԿ-ն է և էլի մի ուրիշ կուսակցություն, որ չի ցանկացել հրապարակել իր անունը։

Այս խորագրի վերջին նյութերը