Լրահոս

26.10.2011 16:32


Հայաստանի արտգործնախարարը կայցելի Լյուքսեմբուրգ, Բեռլին և Փարիզ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ: Այցելության ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կստորագրի Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը»:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին,  նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով կլինի Բեռլինում:

Հոկտեմբերի 29-ին Փարիզում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ գլխավոր կոնֆերանսին:

Այս խորագրի վերջին նյութերը