Լիբիայի իշխանությունները խնդրել են ՆԱՏՕ–ին շարունակել գործողությունը մինչև տարվա վերջ
Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը (ԱԱԽ) խնդրել է ՆԱՏՕ–ին չդադարեցնել ակտիվ գործողությունները մինչև 2011-ի վերջ։ Ըստ ԱԱԽ–ի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլի՝ ալյանսի աշխատանքները կօգնեն երկրում իրավիճակի կայունացմանը։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ ակտիվորեն քննարկվում է Լիբիայում ՆԱՏՕ–ի գործողությունները դադարեցնելու ժամկետը։ Միաժամանակ նա նշել է, որ Տրիպոլիից պաշտոնական հարցում Բրյուսելը դեռ չի ստացել։
Հիշեցնենք, որ Լիբիայում ՆԱՏՕ–ի գործողությունները ենթադրվում էր ավարտել հոկտեմբերի 31-ին, իսկ համապատասխան որոշումը պետք է ընդունվի հոկտեմբերի 28-ին։