Մոլդովան ներողություն է խնդրել Ադրբեջանից Հայաստանին զենք վաճառելու համար
Արևելյան գործընկերության Վարշավայի գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը ներողություն է խնդրել Ալիևից Հայաստանին զինամթերք վաճառելու համար։
Ինչպես փոխանցում է ադրբեջանական «1news.az»–ը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն։
Դիվանագետի խոսքերով՝ Մոլդովան 3 մլն դոլարի զինամթերք է վաճառել Հայաստանին՝ դա համարելով քաղաքական սխալ քայլ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի նկատմամբ չկան զինամթերքի առևտուրն արգելող միջազգային պատժամիջոցներ։
Ի. Բոդյուն ընդգծել է, որ Մոլդովան ու Ադրբեջանն ունեն դաշնակցային հարաբերություններ։