Սիրիայում ցույցեր են կազմակերպվել՝ ի պաշտպանություն Ասադի վարչակարգի և երկրի միասնության
«ՌԻԱ նովոստի»–ն հաղորդում է, որ այսօր հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում՝ ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի վարչակարգի և երկրի միասնության։
Ցույցերն անցնում են «Կեցցե՛ հայրենիքը և մեր առաջնորդը։ Սիրիական ժողովուրդը միասնական ընտանիք է» կոչերով։
Դամասկոսի կենտրոնական հրապարակում հավաքվածներն ազգային միասնության, Ասադի հրապարակած քաղաքական բարեփոխումների անցկացման, երկխոսության միջոցով առանց օտարերկրյա միջամտության Սիրիան ճգնաժամից դուրս բերելու կոչեր են անում։
Սիրիայի ազգային դրոշի կողքին հրապարակում ծածանվում են նաև Ռուսաստանի և Չինաստանի դրոշները, երախտագիտության խոսքեր են հնչում Մոսկվայի և Պեկինի հասցեին Սիրիային քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4–ին ՄԱԿ–ի ԱԽ–ում Սիրիայի նկատմամբ բանաձևի քննարկման ժամանակ Ռուսաստանն ու Չինաստանն օգտվել են վետոյի իրավունքից, որի շնորհիվ էլ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում որևէ բանաձև չի ընդունվել Սիրիայի վերաբերյալ։