Կարծիք

11.10.2023 10:16


Առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի հասկացավ, որ Հայաստանին սպասվում են կորուստներ և շատ ծանր օրեր

Առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի հասկացավ, որ Հայաստանին սպասվում են կորուստներ և շատ ծանր օրեր

Տրամաբանություն ըստ կապիտուլյանտի. «Եթե թշնամու բոլոր պահանջները կատարենք` պատերազմը կդառնա անիմաստ»:

Կարծես նույնիսկ Պետրոսն է նադայել եղել Նիկոլի կեղծիքներից ու մանիպուլյացիաներից:

Ես չգիտեմ, թե հասարակության որ շերտերն են լսում Հայաստանի թիվ մեկ սպառնալիքի հանրային հարցազրույցը: Բայց վստահ եմ, որ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող յուրաքանչյուր սրտացավ քաղաքացի, հասկացավ, որ Հայաստանին սպասվում են պատերազմի նոր վտանգներ, կորուստներ և շատ ծանր օրեր:

Նիկոլը ձախողել է ամեն բան, ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների համար չունի ոչ մի լուծում:

Ոչ մի հստակ ծրագիր:

Ոչ մի համոզիչ խոսք:

Ապագայի, խաղաղության և անվտանգության ոչ մի երաշխիք:

Ոչ մի ինքնիշխան, հիմնավորված և հասկանալի դիրքորոշում:

Ոչ մի պատասխանատու և իրատեսական միտք:

Ամբողջ «եթեներով», ցաքուցրիվ, կիսատ պռատ, չփաստարկված, ինքն իրեն հակասող, մեծ մասը սուտ, միջին մակարդակի ծայրագավառական լրագրողի հարցազրույց:

Նույնիսկ Պետրոսն էր ստիպված լինում Նիկոլի լոլոները առերեսել, հակադարձել Հայաստանի առջև ծառացած իրական պրոբլեմների հետ:

Հ.Գ.Սիրելի իմ Հայ ժողովուրդ, երբ դու Նարեկացի ունեիր` աշխարհի շատ ժողովուրդներ դեռ քոչվորի կենցաղ ունեին: Էս ի՞նչ ես դարձել դու 21-րդ դարում: Էս ու՞մ հետ էս կյանքդ ու երեխաներիդ ապագան կապել...

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը