Քաղաքական

10.10.2023 18:17


ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր պայմաններին. Զախարովա

ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր պայմաններին. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կադապտացվի նոր պայմաններին. այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մի շարք մշտական և ժամանակավոր դիտակետեր արդեն փակվել են, մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը քննարկվում են Բաքվի հետ»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ փոխվել է. 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք և իր դիրքորոշումը վերահաստատել այս տարվա մայիսին և հունիսին Բրյուսելի գագաթնաժողովներում։

Այսպիսով, լրջորեն փոխվել են պայմանները, որոնցով 2020-ին տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորակազմը:

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը