Աֆղանստանում բենզատարի պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել
«Ֆրանս պրես» գործակալությունը հայտնում է, որ Աֆղանստանի Փարվան գավառում բենզատարի պայթյունը խլել է առնվազն 10 մարդու կյանք։ Եվս 20 մարդ վնասվածքներ է ստացել։
Գործակալության տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 25–ի երեկոյան երկու պայթյուն է տեղի ունեցել։ Սկզբում բենզատարին ամրացված ռումբի պայթյունից բաքում անցք է առաջացել։ Երբ մեքենայի մոտ մարդիկ են ժողովվել, որպեսզի հավաքեն վառելանյութը, տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։ Թե ինչն է երկրորդ պայթյունի պատճառը, առայժմ անհայտ է։
Աֆղանական «Բախտար» գործակալության տվյալներով՝ բենզատարը պատկանում էր կոալիցիոն ուժերին։
Մինչ այժմ պայթյունի պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել։ «Lenta.ru»—ն տեղեկացնում է, որ միջազգային ուժերին վառելանյութ մատակարարող բենզատարները հաճախակի պայթեցնում են «Թալիբան»–ը և իսլամական այլ կազմակերպություններ։